երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ․ Լևոն Քոչարյանն ընթերցեց հոր ուղերձը

Սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ․ Լևոն Քոչարյանն ընթերցեց հոր ուղերձը

Հասկանում եմ, թե ինչպես են փորձում կոտրել ձեզ, բայց դուք ուժեղ եք, շարունակում եք ձեր պայքարը, ինչի համար շատ շնորհակալ եմ: Այս մասին այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքի ժամանակ ասաց Լևոն Քոչարյանը:

Նա հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել և կարդաց այն․

«Հարգելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ ու այսօրվա միջոցառումը: Ուզում եմ նախ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ ձեր հստակ դիրքորոշման, քաջության ու պարզ բառով ասած՝ տղամարդկության համար: Շնորհակալ եմ ձեզ, դուք ու ձեզ նման մարդիկ են, որ կերտել են Հայաստանի ու Արցախի նորագույն ու հերոսական պատմությունը՝ իրենց քաջության ու սկզբունքայնության շնորհիվ:

Ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ պատկերացնել, որ մեր երկրում նորից քաղաքական իմաստ ու արդիականություն կստանա «միացիր» կոչը: Եթե երեք տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի երկու բաժանված հատվածների միացման, ապա այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական բեսպրեդելի, պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին: Ցավում եմ, որ այսպիսի զուգահեռ կա, սակայն դա է ճշմարտությունը»,-ասված էր Քոչարյանի ուղերձում:

  • Կիսվել: