Շատ ուրախ եմ, որ վարչապետը «Կարգին հաղորդման» սկետչերն է տարածում. Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ուրախանում է, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում «Կարգին հաղորդման» սկետչերից է հրապարակում:
Այսօր ճեպազրույցում լրագրողների հարցին, թե ինչպես է մեկնաբանում վարչապետի այդ քայլը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը արձագանքեց ժպիտով.
«Շատ ուրախ եմ այդ փաստի համար»:
Մյուս հարցին՝ արդյոք այդ քայլով վարչապետը քաղաքապետին ուղղված ակնարկներ է անում, Հարությանը արձագանքեց. «Ճիշտն ասած այդ հարցը ինձ չպետք է ուղղված լիներ»:
Նկատենք, որ երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կիսել էր Հայկ Մարությանի մասնակցությամբ «Կարգին հաղորդման» սկետչերից մեկը և գրել.
«Տոներն են մոտենում»: