շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շանթ Հարությունյանն ընտրություններին մասնակցելու համար ձեւավորում է Ազգային Միացյալ Նախաձեռնություն կուսակցությունը

Շանթ Հարությունյանն ընտրություններին մասնակցելու համար ձեւավորում է Ազգային Միացյալ Նախաձեռնություն կուսակցությունը

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը արտահերթ ընտրություններին մասնակցելու համար նախաձեռնել է Ազգային Միացյալ Նախաձեռնություն կուսակցության ձեւավորումը։

Ֆեյսբուքյան իր էջում նա դիմել է համախոհներին եւ նշել.

«Հաշվի առնելով այն, որ արդեն որոշված է արտահերթ ընտրությունների անցկացման օրը, դիմում ենք մեր համախոհներին:

ՀՀ օրենսդրության համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար անհրաժեշտ է կուսակցություն: Շանթ Հարությունյանի Ցեղակրոն կուսակցությունը 2004թ.-ին դատարանի որոշումով փակվել է: Սրանով է պայմանավորված, որ նախաձեռնել ենք Ազգային Միացյալ Նախաձեռնություն կուսակցության ձեւավորումը:

Կոչ ենք անում մեր համախոհներին, որպեսզի դրսեւորեն ակտիվ ներգրավվածություն կուսակցաշինության եւ նախընտրական գործընացներին:

Մեր դիրքորոշումը հստակ է: Եթե կուսակցության համար անհրաժեշտ 300 համախոհները չեն հավաքվելու, ապա անիմաստ է մտածել խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցություն ունենալու համար:

Շանթ Հարությունյանն առաջ է քաշել իր գաղափարական մոտեցումները: Հերթը մեր գաղափարակիցներինն է

Կուսակցության գրասենյակը՝ Թումանյան 34:

Երկուշաբթի օրվանից կսկսենք գրանցումներ իրականացնելը: Ունենք բավականին քիչ ժամանակ»։

 

  • Կիսվել: