երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սենատում ընդունված Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ԱՄՆ նախագահի ստորագրման ենթակա չէ

Սենատում ընդունված Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ԱՄՆ նախագահի ստորագրման ենթակա չէ

ԱՄՆ Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ԱՄՆ նախագահի ստորագրման ենթակա չէ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Կարևոր իրազեկում

ԱՄՆ Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող թիվ 150 բանաձևը այլևս անբեկանելի պատմական փաստ է: Բանաձևը վերջնական է և ԱՄՆ նախագահի ստորագրման ենթակա չէ»,– գրել նա։

Դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։

  • Կիսվել: