ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հրայր Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին գրում է Հայկական ժամանակը։ 

Հայցը ներկայացվել է փետրվարի 21-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին:

  • Կիսվել: