կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել պատերազմը բացառելու համար. Նիկոլ Փաշինյան

Սահմանազատումը Տավուշից ենք սկսել պատերազմը բացառելու համար. Նիկոլ Փաշինյան

Սահմանազատումը Տավուշից սկսել ենք անվտանգության երաշխիք ստեղծելու համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ սահմանազատման այս գործընթացը բնականոն ճանապարհով գնա, ավարտվի, հասնի իր լրումին, դա ինքնին լինելու է անվտանգության երաշխիք: Մենք գնացել ենք դրան պատերազմը դելիգիտիմացնելու համար, պատերազմը որեւէ հիմքից զրկելու համար»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ եթե սահմանազատումն այլ տարածքից սկսվեր, պատերազմը չէր դելեգիտիմանա. «Պատճառը շատ պարզ է, այս դեպքում խոսվում է բնակատեղիների մասին: Սա շատ կարեւոր նրբություն է: 2021, 2022 թվականների էսկալացիաները միջազգային հանրության շրջանում հարցեր են առաջացրել: Ցավով պետք է արձանագրեմ, որ դրանք միջազգային հարթակներում շատ դեպքերում բացատրվել են ադրբեջանական չորս գյուղերի գործոնով: Այդ իրավիճակներում մենք հայտնվել ենք պատասխանողի դերում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: