երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին․ Նախագահը ստորագրել է հրամանագիրը

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին․ Նախագահը ստորագրել է հրամանագիրը

 Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ին Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշման ընդունումից և փետրվարի 7-ին Ազգային ժողովի նախագահի կողմից այն Հանրապետության նախագահին ներկայացնելուց հետո, Սահմանադրությամբ Հանրապետության նախագահի գործառույթները սահմանափակվում են միայն հանրաքվեի օրը նշանակելով:

Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով ստորագրել է հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: 

Հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2020 թվականի ապրիլի 5-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։

  • Կիսվել: