կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սա կլինի Սյունիքի վերջ․  Լինդսի Սնելը Ալիևի հայտարարությունների մասին

Սա կլինի Սյունիքի վերջ․ Լինդսի Սնելը Ալիևի հայտարարությունների մասին

Ադրբեջանի՝ առանց հայկական անցակետերի Սյունիքով ազատ անցնելու պահանջն ըստ էության Սյունիքի այս հատվածը գրավելու Ադրբեջանի պահանջն է։ Նման կարծիք է արտահայտել  ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հնչած սպառնալիքները: 

 «Սա կլինի Սյունիքի վերջը»,- նշել է լրագրողը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի առաջնորդը երեկ հայտարարել էր, թե «Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց որևէ ստուգման», հակառակ դեպքում  « Հայաստանը մշտապես փակուղային կմնա»։ Ալիևը նաև հավելել էր, որ եթե իր «նշած երթուղին (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»-խմբ.) չբացվի, իրենք  մտադիր չենք Հայաստանի հետ սահմանը բացել որևէ այլ վայրում»

  • Կիսվել: