երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուստամ Բադասյանը ԱՄԷ-ի Պետվերահսկողության գրասենյակի նախագահի հետ քննարկել է փոխգործակցության հնարավորությունները

Ռուստամ Բադասյանը ԱՄԷ-ի Պետվերահսկողության գրասենյակի նախագահի հետ քննարկել է փոխգործակցության հնարավորությունները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը  Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի կատարած այցի ընթացքում այսօր հանդիպել է ԱՄԷ-ի Պետական վերահսկողության գրասենյակի նախագահ Հարիբ Սաիդ ալ-Ամիմին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանը գերազանց կազմակերպելու եւ ջերմ հյուրընկալության համար, այնուհետեւ գործընկերոջ հետ քննարկել է  երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են միջպետական հետաքրքրություն ներկայացնող թեմաներին եւ միջազգային համագործակցության ոլորտում առկա խնդիրներին:

Ռուստամ Բադասյանն ու Հարիբ Սաիդ ալ-Ամիմին փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

  • Կիսվել: