կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե պետության գոյությանը վտանգ սպառնա․ Պուտին

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե պետության գոյությանը վտանգ սպառնա․ Պուտին

Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք կիրառել, եթե հարցը վերաբերում է ռուսական պետության գոյությանը, վնասելով երկրի ինքնիշխանությանը և անկախությանը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1»-ի և «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։

«Զենքը գոյություն ունի այն օգտագործելու համար։ Մենք ունենք մեր սեփական սկզբունքները։ Նրանք ինչի՞ մասին են խոսում, որ մենք պատրաստ ենք օգտագործել զենք, այդ թվում՝ ցանկացած զենք, այդ թվում՝ ձեր նշածը, եթե խոսքը ռուսական պետության գոյության, մեր ինքնիշխանությանը, անկախությանը վնասելու մասին է։ Մեզ համար ամեն ինչ գրված է մեր ռազմավարության մեջ, մենք այն չենք փոխել»,- նշել է Պուտինը՝ պատասխանելով Ուկրաինայի հակամարտության հետ կապված միջուկային զենք օգտագործելու իր պատրաստակամության մասին հարցին։

ՌԴ նախագահ ասել է, թե իր երկիրը ռազմատեխնիկական տեսանկյունից պատրաստ է միջուկային պատերազմի․ «Մենք, իհարկե, պատրաստ ենք։ Դրանք անընդհատ մեզ հետ են, անընդհատ մարտական ​​պատրաստության վիճակում»,-ասել է ՌԴ նախագահը։

Դիտարկմանը, թե, գուցե, ավելի համոզիչ դառնալու համար ինչ-որ պահի միջուկային փորձարկումներ կանե՞ք՝ Պուտինն արձագանքել է.

«Կա պայմանագիր, որն արգելում է նման փորձարկումները: Բայց, ցավոք, ԱՄՆ-ն չվավերացրեց այս պայմանագիրը։ Եվ, հետևաբար, այստեղ պարիտետը պահպանելու համար մենք հետ կանչեցինք այս վավերացումը»։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: