շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայակակն ծագումով ռուաստանից մշակույթի գործիչները միացել են Ռոբերտ Քոչարյանին ազատելու կոչին

Հայակակն ծագումով ռուաստանից մշակույթի գործիչները միացել են Ռոբերտ Քոչարյանին ազատելու կոչին

Այսօր Ռուսաստանի հայ ծագումով մոտ 60 մշակույթի և արվեստի գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ են արել բաց թողել կալանքի տակից Արցախի առաջին նախագահ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ռուսաստանցի մշակույթի և արվեստի գործիչների հայտարարության տեքստը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման Կոմիտեն:

«Մենք չենք տալիս իրավաբանական գնահատականներ: Մենք չենք ներգրավվում իրավական նրբերանգների մեջ: Մենք հանդես չենք գալիս որպես դատավորնդեր, մեզանից յուրաքանչյուրս անում է իր գործը իր տեղում: Մենք դատավարության կողմ չենք:

Սակայն մենք հայեր ենք, ունենք հայ արմատներ և մտահոգված ենք Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի վերաբերյալ: Անհանգստացնում է զայրութի և թշնամանքի մթնոլորտը:

Մեզ անհասկանալի է սահմանադրական կարգը տապալելու գործով ՀՀ երկրորդ նախագահին բանտախցում պահելու անմարդկային ցանկությունը: Մեզ չկարողացան համնոզել նրանում, որ նա եթե ազատ արձակվի, կկարողանա խուսափել արդարությունից, եթե նրա մեղքը ապացուցվի:

Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարայանին որպես պետական գործիչ: Մեզանից շատերը անձամբ նրա հետ ծանոթ են: Մենք չենք կարող անտարբեր նայել Հայաստանում տեղի ունեցած իրավիճակին: Մենք կարծում ենք, որ նախագահի այսօրվա դիրքը անբնական է և չի նպաստում Հայաստանի դրական իմիջին, երկրում հասարակական մթնոլորտի բարելավմանը:

Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատաման ուղղված քայլ անել, հանուն ապագայի: Մենք խնդրում ենք փոխել Հայաստանի երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»:

Ալեքսանդր Ակոպով, Ռուսաստանի հեռուստատեսության, կինոյի պրոդյուսերների Ասոցիացիայի նախագահ

Ռոման Բաբայան, հեռուստահաղորդավար, Մոսգորդումայի պատգամավոր

Թինա Կանդելակի , հեռուստահաղորդավարուհի, «Մատչ ԹՎ» գլխավոր տնօրեն

Տիգրան Քեոսայան, ռեժիսյոր, դերասան, հաղորդավար

Ստաս Նամին, երաժիշտ, երգահան, պրոդյուսեր

Մարգարիտա Սիմոնյան, «Russia Today» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր

Սատի Սպիվակովա, դերասանուհի, հաղորդավարուհի, գրող, Դմիտրի Խարատյան, դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ

Կարեն Շախնազարով, կինոռեժիսյոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն:

  • Կիսվել: