ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քուանշ, 20 օր ժամանակ՝ մանդատները վայր դնելու համար. Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ին

Քուանշ, 20 օր ժամանակ՝ մանդատները վայր դնելու համար. Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ին

Քուանշ դե, 20 օր ժամանակ կա, որի ընթացքում, հնարավորության պարագայում առաջարկում եմ մանդատները վայր դնել կամ վերջնականապես դուրս գալ այդ ոճից։ Այս մասին այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց ամբիոնից՝ իր ելույթի ժամանակ։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ խոսքը վերաբերում է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վերջին գրառման մասին։

«Խոսքը Գեւորգ Պետրոսյանի վերջին մտքի գոհարի մասին է, որը հերթական անգամ իր փայլատակումն է արել, ի վերջո ասել է, որ կա ԱԺ-ն ցրելու տարբեր ձեւեր, եւ այդ ձեւերից մեկը ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի մանդատների ամբողջական վայր դնելն է։ Հանգիստ թողեք ԱԺ-ն Պետրոսյան Գեւորով։

Չի աշխատելու այդ մեխանիզմը ու չի կարող այնպես լինել, որ մենք գանք այստեղ ինչ-որ բաներ խոսենք։ Պայմանավորվենք, որ պետք է խոսենք միայն օրենքներից, պառլամենտարիզմից հետո դուրս գանք այս դահլիճից՝ ֆիլմեր սարքենք։ Բայց գրել ստատուսներ եւ վիրավորել ինձ եւ իմ գործընկերներին, չի աշխատելու այդ ձեւը։ Չի կարելի գնալ, գրել վիրավորանք պարունակող, ծաղրանք պարունակող ստատուսներ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

  • Կիսվել: