երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
ՔՊ խմբակցությունը փակ հանդիպման եւ հաշվետվության է հրավիրել Արարատ Միրզոյանին․ «Հրապարակ»

ՔՊ խմբակցությունը փակ հանդիպման եւ հաշվետվության է հրավիրել Արարատ Միրզոյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպման եւ հաշվետվության է հրավիրել արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Նախնական որոշմամբ հանդիպումը նշանակվել է հունվարի 24-ին՝ Ազգային ժողովում:

Վերջին շրջանում արտաքին քաղաքական գործընթացները, մասնավորապես Ադրբեջանի նախագահի սպառնալից հայտարարությունները, մտահոգություններ են առաջացրել իշխող խմբակում, ուստի որոշել են ԱԳ նախարարի հետ քննարկել իրավիճակը եւ հասկանալ՝ վտանգվա՞ծ է արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը, եւ ինչ առաջարկներ են վերջերս փոխանակել հայկական եւ ադրբեջանական կողմը, որոնք տարբեր պաշտոնյաներ հետընթաց են համարել։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: