երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քննարկել ենք ընդերքի օրենսդրության զարգացմանն առնչվող հարցեր․ Լենա Նազարյան

Քննարկել ենք ընդերքի օրենսդրության զարգացմանն առնչվող հարցեր․ Լենա Նազարյան

Սուրեն Պապիկյանի, ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ քնարկվել են ընդերքի օրենսդրության զարգացմանն առնչվող հարցերը, մասնավորապես, մետաղական հանքարդյունաբերության ոլորտում նորմատիվ-իրավական դաշտի կարգավորումները , վերջին օրենսդրական նախաձեռնությունները։ Այս մասին հայտնում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Երեկ` հունվարի 13-ին, Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի և Վարազդատ Կարապետյանի հետ հանդիպել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ` ընդերքի օրենսդրության զարգացմանն առնչվող հարցերը, մասնավորապես, մետաղական հանքարդյունաբերության ոլորտում նորմատիվ-իրավական դաշտի կարգավորումները , վերջին օրենսդրական նախաձեռնությունները քննարկելու նպատակով: Կարևորել ենք ոլորտում ռազմավարության մշակման անհրաժեշտությունը, դրանից բխող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների հզորացումը: Պայմանավորվեցինք նման համագործակցային մթնոլորտում ձևավորված աշխատանքային ձևաչափը շարունակական դարձնել և օրենսդիր-գործադիր մարմինների ռեսուրսները մեկտեղելով առաջ շարժվել ոլորտի օրենսդրական բարեփոխումների օրակարգն արդյունավետ իրագործելու նպատակով: Նման հանդիպումները առավել հաճախ կլինեն:»

  • Կիսվել: