Փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբում ըմբռնում կա, թե ինչպես կարող է վերականգնվել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծը. Գալուզին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Ռուսաստանի Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ընդհանուր ըմբռնում կա առ այն, թե ինչպես կարող է վերականգնվել երկաթուղային հաղորդակցությունը: Այս մասին Ռոսիա 24-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
՛՛Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանից Հայաստանի Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգծի մասին է: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, ապա Ռուսաստանը Բաքվին և Երևանին առաջարկում է խորհրդատվական ծառայություններ, քանի որ միայն Մոսկվան ունի համապատասխան բացառիկ տեղագրական նյութեր՛՛,-նշել է նա: