ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փոխվարչապետն ու արտգործնախարարն ընդդիմության հրավերով վաղը խորհրդարան կգնան

Փոխվարչապետն ու արտգործնախարարն ընդդիմության հրավերով վաղը խորհրդարան կգնան

Վաղը՝ օրվա երկրորդ կեսին, խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ–ում հրատապ նիստ է գումարվելու՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քննարկմանը հրավիրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ երկու պաշտոնյաներն էլ գալու են խորհրդարան։

Ընդդիմությունը մտադիր է նիստն անցկացնել բաց ռեժիմով, իշխանությունը՝ փակ։ Մինասյանի խոսքով, այդ հարցը քվեարկությամբ կորոշվի վաղը։

  • Կիսվել: