ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փոխնախարար. Իրանի ու ԱՄՆ-ի միևջ իրավիճակի սրումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաև ՀՀ-ի համար

Փոխնախարար. Իրանի ու ԱՄՆ-ի միևջ իրավիճակի սրումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաև ՀՀ-ի համար

Հայաստանը մտահոգ է Իրանի շուրջ գործընթացների զարգացմամբ: Այս մասին այսօր Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքերով՝ Իրանը, լինելով ՀՀ հարևան երկիր, Վրաստանի հետ միասին պատուհան է դեպի աշխարհ, և այդ համատեքստում երկիրը ամենաշահագրգռված կողմերից մեկն է, որ իրավիճակը հնարավորինս շուտ լուծվի, և համաձայնություն ձեռք բերվի միջուկային ծրագրի շուրջ: Այնուհանդերձ, ցավոք, ինչպես նկատեց ԱԳՆ ղեկավարի տեղակալը, իրադարձությունների վերջին զարգացումները հարցականի տակ են դնում համաձայնության ձեռքբերումը: Հունվարի երեքից, երբ իրավիճակը հասավ իր գագաթնակետին, երրի ԱԳՆ-ն աշխատում էր շուրջօրյա ռեժիմով, քանի որ կա այն բանի գիտակցումը, որ Իրանի ու ՄՆ-ի միջև իրավիճակի սրումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաև ՀՀ-ի համար:

Իր հերթին, շարունակեց Շավարշ Քոչարյանը, ԱՄՆ-ն ՀՀ-ի համար կարևորագույն գործընկերներից մեկն է: Այդ երկիրը նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահողներից մեկն է: ԱՄՆ-ն կարևոր դեր է կատարում տարածաշրջանում կայունության ապահովման և Մերձավոր Արևելքում՝ ահաբեկչության դեմ պայքարի գործում:

  • Կիսվել: