կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պատրաստ եմ մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրները․ Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ

Պատրաստ եմ մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրները․ Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ

Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ. որոշումը կայավեց կառավարության այսօրվա նիստում։

Ղազարյանը նշեց, որ երկար տարիներ ապրել ու աշխատել է Լոռու մարզում, տեղյակ է մարզում առկա հիմնահարցերից։

«Պատրաստ եմ մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրներն ու նպաստել մարզի շարունակական զարգացմանը»,- ասաց նա։

«Պարո՛ն Ղազարյան, դուք նշանակվեցիք Լոռու մարզպետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

  • Կիսվել: