Պաշտպանության նախարարից ավելի շահագրգիռ մարդ ՀՀ-ում չի լինելու․ վարչապետը՝ Զինված ուժերի հետ կապված դեպքերի մասին
Հանուն մարդու իրավունքների պայքարի ՀՀ-ում ոչ մի ավելի շահագրգիռ մարմին, կազմակերպություն չի լինելու, քան՝ ՀՀ կառավարությունը, ես բացառում եմ դա։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք որևէ խնդրից չենք փախնելու։ Խնդիների դեմ պայքարում ամենաշահագրգիռ կողմը լինելու է կառավարությունը: Զինված ուժերի հետ կապված դեպքերի առնչությամբ Պաշտպանության նախարարից ավելի շահագրգիռ մարդ ՀՀ-ում չի լինելու, դա է նախարարի կոչումն ու առաքելությունը: Նույնը վերաբերում է ոստիկանությանը: Ոստիկանները պետք է զերծ մնան անհամաչափ ուժի կիրառումից: Քննիչները պետք է լինեն գերազանց գրագիտությամբ: Այդ հարցում ՔԿ նախագահից, ՀՔԾ պետից, Գլխավոր դատախազից, ԱԱԾ տնօրենից ավելի շահագրգիռ մարդ չպետք է լինի: Սա ամենակարևոր արձանագրումն է»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հատուկ խոսեց ԶՈւ-ում ծառայող կանանց մասին՝ հայտարարելով, որ դա մեծ պատիվ է ու բացի ամեն ինչից, նաև տղամարդ ծառայողների պատասխանատվությունն է բարձրացնում։