երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից․Նիկոլ Փաշինյան

Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից․Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն եմ խնդրում Նար-Դոսից: Մանսնավորապես, նա գրել է․

«Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար:

Մնացած մասով ամեն ինչ ճիշտ է. կանանց եւ երեխաներին նկատմամբ բռնության արդարացման որեւէ փորձ ապազգային գործունեություն է, Հայաստանը միջնադարյան խավարի երկիր ունենալու անիրագործելի երազանք: Թույլ չենք տա»։

Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստին հարցերից մեկի քննարկման ժամանակ Փաշինյանը  հիշեց շաքարամանից մի կտոր շաքար պակասելու պատմությունը: Բայց Նար-Դոսի հայտնի պատմվածքը վերագրեց Թումանյանին: "Հիշեցի մեծն Թումանյանի հայտնի պատմվածքը՝ թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց",- շփոթվեց վարչապետը, ավելի ուշ իր ֆեյսբուքյան գրառման մեջ խորհուրդ տալով բոլորին կարդալ հայ գրականություն և իմանալ այն։  

  • Կիսվել: