երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փաշինյանի խոսնակը՝ Մարիամ Փաշինյանի համար գնված մեքենայի մասին

Փաշինյանի խոսնակը՝ Մարիամ Փաշինյանի համար գնված մեքենայի մասին

Ի պատասխան «Կառավարությունը 2019 թվականի արտադրության ամենագնաց է գնել Մարիամ Փաշինյանի համար» վերտառությամբ հոդվածի ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը politik.am-ի հետ զրույցում ասել է․

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»:

Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում կարող է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ: ՈՒստի և politik.am կայքի հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»։

  • Կիսվել: