ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարզ է, Ուզունյանն «արտահոսք» ուներ համակարգից, զգուշացնողներ ու սահմանն անցկացնողներ. Սաֆարյան

Պարզ է, Ուզունյանն «արտահոսք» ուներ համակարգից, զգուշացնողներ ու սահմանն անցկացնողներ. Սաֆարյան

Կարծում եմ, պարզ է դառնում, թե ինչու և ինչպես Հայաստանից ճողոպրեց հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել ՈՒզունյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԽ նախագահ Ստեփան Սաֆարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Կարծում եմ, պարզ է դառնում, որ նա "արտահոսք" ուներ համակարգից, զգուշացնողներ ու սահմանն անցկացնողներ։ Նման առանցքային գործը քննած ու "ուչաստկովիի" քննածը հաստատած դատավորը, որը կազմակերպիչներ "չհայտնաբերեց", վստահաբար շատ բան պետք է որ իմանար»։

Հիշեցնենք, որ Ուզունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,  չնայած որ նրա ուղեբեռում Մոսկվա մեկնելիս փամփուշտ է հայտնաբերվել, նա կարողացել է հատել սահմանը: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ոստիկանությունը սկսել է ներքին քննություն՝ պարզելու համար, թե ինչպես է սամվել Ուզունյանը հատել սահմանը՝ ուղեբեռում փամփուշտի առկայությամբ:

Նշենք նաև, որ Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27-ի» գործով դատավորն է եղել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախնական քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատակից հանդիսացող Սամվել Ուզունյանը, մի դեպքում 2014 թվականի հոկտեմբերին ներկայացված քաղաքացիական հայցի գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդելու, մեկ այլ դեպքում 2007թ. տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված, ապա վարույթը կարճված քրեական գործով տուժողի օգտին գործողություններ կատարելու՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխատանվության ենթարկելուն՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար, նրանցից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13.000 ԱՄն դոլարին, մյուս դեպքում՝ 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի կաշառք:

  • Կիսվել: