երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պարտիզանական պայքարի մասին հայտարարություններ անող անձինք հակապետական գործիչներ են. Մակունցը` ՀՅԴ- ականների մասին

Պարտիզանական պայքարի մասին հայտարարություններ անող անձինք հակապետական գործիչներ են. Մակունցը` ՀՅԴ- ականների մասին

Այն առանձին անձինք, ովքեր արատավորում են «Դաշնակցություն» կուսակցության անունը, հենց «Դաշնակցությունն» ինքը ներսից միջոցներ պետք է ձեռնարկի նման դրսևորումները, երևույթները կանխելու համար և թույլ չտալ հակապետական գործունեություն ծավալել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Պարտիզանական պայքարի մասին հայտարարություններ անող անձինք հակապետական գործիչներ են: Պարտիզանական «ջոկատների» հայտարարությունը, իհարկե, ցնցել է շատերիս և նման բաց տեքստով նման հանձնարարականները առնվազն տարակուսանք են առաջացնում»,- ասաց Մակունցը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Հրանտ Մարգարյանն է ՀՅԴ գաղտնի ժողովին նման հայտարարություն արել, արդյոք նրան ի նկատի ունի հակապետական գործիչ ասելով, Լիլիթ Մակունցը նշեց. «Ես համարում եմ, որ բոլոր հայտարարությունները, որոնք միտված են հակապետական գործողություններին, այդ հայտարարություններ անող անձինք հակապետական գործիչներ են»:

Ըստ նրա՝ իրավապահ մարմինները և Ազգային անվտանգության ծառայությունը ցանկացած վտանգի դեպքում միջոցներ կձեռնարկի և անհրաժեշտ բոլոր գործողությունները կձեռնարկի:

  • Կիսվել: