երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել Հրայր Թովմասյանի հասցեին ոստիկանի կատարած գրառման համար

Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել Հրայր Թովմասյանի հասցեին ոստիկանի կատարած գրառման համար

ՍԴ նախագահին վերաբերող հրապարակման տակ սոցիալական ցանցում սպառնացող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին InforPort.am-ին հայտեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը

Հաղորդվեց նաև, որ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված է ծառայողական քննություն։

Ավելի վաղ, Վազգեն Սիմոնյանը սոցկայքի իր էջում անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ գրել էր՝ «Հաջորդը քեզ են խփելու»:

Ոստիկանությունում InfoPort.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Վազգեն Սիմոնյան օգտատերը ֆեյք չէ և հանդիսանում է համակարգի աշխատող։

  • Կիսվել: