չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուբեն Հայրապետյանն ու Սերժ Սարգսյանը միասին են գնացել աճուրդի. Խաչատուր Սուքիասյան

Ռուբեն Հայրապետյանն ու Սերժ Սարգսյանը միասին են գնացել աճուրդի. Խաչատուր Սուքիասյան

Ես ընդհանրապես չեմ մեկնաբանում ինչ-որ անհասկանալի մարդկանց անհասկանալի արտահայտությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատռուր Սուքիասյանը, նշելով, որ «Բջնի» գործարանի հետ կապված չի հետաքրքրվում, բայց գիտի, որ ինչ-որ գործընթաց գնում է:

Դիտարկմանը, որ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ մեկ մլն դոլարով է վաճառելու գործարանը, Սուքիասյանն ասաց․

«Ես կարծում եմ՝ այդ գործարանը ոչ մեկի սեփականությունը չի, թե ումն է, պետք է պետական մարմինները որոշեն: Դրա համար չեմ կարող պատասխանել մի մարդու, որն ասում է՝ ես պետք է վաճառեմ»:

Ինչ վերաբերում է Ռուբեն հայրապետյանի պնդմանը, որ ինքը օրինական ճանապարհով, աճուրդով գնել է գործարանը, գործարարը նշեց․

«Ես որքան գիտեմ, Սերժ Սարգսյանի հետ, իրար հետ են գնացել աճուրդի տեղը, դա մի հատ ճշտեք»:

  • Կիսվել: