հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Օդից որոշում չենք կայացնելու». ԲՀԿ-ն այսօր կհայտնի դիրքորոշումը հանրաքվեի մասին

«Օդից որոշում չենք կայացնելու». ԲՀԿ-ն այսօր կհայտնի դիրքորոշումը հանրաքվեի մասին

Այսօր ժամը 16:00-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որից հետո կուսակցույթունը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ, այսօր ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց ԲՀ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Կուսակցությունը հանրաքվեի վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացնի խորհրդի նիստիեց հետո», -հայտարարեց Տոնոյանը:

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ Բարգավաճ Հայաստանը չի պատրաստվում «Ոչ»-ի քարոզչություն իրականացնել, Տոնոյանն ասաց, որ դրանք ավելի շուտ բախտագուշակություններ են ու հորդորեց զինվել համբերությամբ և սպասել ԲՀԿ քաղխորհրդի որոշմանը:

«ԲՀԿ-ն ինքնաբավ միավոր է, մեզ մոտ ժողովրդավարության դեֆիցիտ չկա, կլսվեն բոլորի կարծիքները, և մեր դիրքորոշումը կներկայացնեն հանրությանը», -նշեց Տոնոյանը:

«Օդից չէ, որ մենք պետք է որոշում կայացնենք: Մենք բնականաբար, հավատարիմ ենք մնալու մեր քաղաքական սզկբունքներին և այն դիրքորոշումներին, որոնք մինչ այդ հայտնել ենք», -իր հերթին ասաց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

  • Կիսվել: