երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոչ թե Հայաստանը, այլ Փաշինյանն է բաժանվում Ռուսաստանից. Պետդումայում արձագանքել են վարչապետի հայտարարությանը

Ոչ թե Հայաստանը, այլ Փաշինյանն է բաժանվում Ռուսաստանից. Պետդումայում արձագանքել են վարչապետի հայտարարությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն և շարունակել է անել պետության գործող ղեկավար Վլադիմիր Զելենսկին: Այս մասին NEWS.ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին: Այս կերպ նա արձագանքել է ռուս սահմանապահներին արտաքսելու Երևանի որոշմանը։ Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը գնում է արդեն տրորված ճանապարհով, որը որոշում է Արևմուտքը:

՛՛Սա ապացուցում է, որ Փաշինյանն է անջատվում Ռուսաստանից, ոչ թե Հայաստանը։ Ըստ էության՝ նա երբեք չի եղել Ռուսաստանի հետ,վՎարչապետը իշխանության է եկել քաղաքացիական հասարակության ներսում տարաձայնությունների ալիքի վրա։ Այսօրվա դրությամբ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել Է Պորոշենկոն և շարունակել է անել Զելենսկին։ Նա քայլում է տրորված արահետով, որն իր համար որոշում են անգլոսաքսերը, որոնք որոշել են Հայաստանիը հերթական հակառուսական ճակատը դարձնել՛՛,-հայտարարել է Վոդոլացկին ։

՛՛Հայաստանի բնակչության կեսը բնակվում է Ռուսաստանում և պատրաստ չէ խզել կապերը հարազատների հետ՛՛,-հավելել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ առայժմ Փաշինյանի հայտարարություններն իրավական հիմք չունեն։

՛՛Ռուսաստանը միշտ հանդես է եկել Անդրկովկասում և Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման օգտին։ Եվ մենք մտադիր ենք շարունակել կատարել մեր պարտավորությունները, որպեսզի Հայաստանը չհայտնվի նույն վիճակում, ինչ Ուկրաինան՛՛,- եզրափակել է քաղաքական գործիչը:

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը տեղեկացրել Է ՌԴ-ին, որ ունակ է ծառայություն իրականացնել ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանում՝ առանց ռուս սահմանապահների մասնակցության: Նա ընդգծել է, որ Հայաստանի սահմանապահ ծառայությունն արդեն բավականաչափ փորձառու է, որպեսզի ինքնուրույն վերահսկի օբյեկտը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: