շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ո՞վ էր այդ մի մարդը, կարո՞ղ է անունն էլ, ազգանունն էլ Ս-ով է սկսվում. Սիմոնյանը՝ Մարուքյանին

Ո՞վ էր այդ մի մարդը, կարո՞ղ է անունն էլ, ազգանունն էլ Ս-ով է սկսվում. Սիմոնյանը՝ Մարուքյանին

Վերջին 7-րդ գումարման նստաշրջանում նման ելույթ չեմ հիշում, շնորհավորում եմ պարոն Մարուքյան: Այս մասին այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթից հետո, դիմելով նրան, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ առաջին անգամ Մարուքյանը քաղաքական ելույթ ունեցավ:

Սիմոնյանը հարցրեց, թե ինչու՞ նման տոնով ելույթ չկար ուրիշ անգամներ. «Թե՞ մի քիչ վտանգավոր էր այս տոնով եւ այս հռետորաբանությամբ նախորդ ԱԺ-ի դահլիճում խոսելը»։

Ալեն Սիմոնյանը, կրկին դիմելով Էդմոն Մարուքյանին, հետաքրքրվեց նաև՝ «ի՞նչ է եղել, հո բան չի՞ փոխվել, կարող է երկրում հեղափոխություն է եղել, նոր եք նկատել»։ ԱԺ փոխնախագահն ասաց. «Ո՞վ է ձեզ սպառնում, կամ ո՞վ պետք է սպառնա, խոսքը գնում է ՀՀ ժողովրդի մասին, այդ դեմագոգիկ՝ այդ մի մարդու կողքին կգնամ, կկանգնեմ, բա խի՞ չեկաք ՀՀ հազարավոր մարդկանց կողքին կանգնեցիք, այդ ո՞վ էր այդ մի մարդը, կարո՞ղ է ազգանունը Ս-ով է սկսվում, անունն էլ է Ս-ով սկսվում»:

  • Կիսվել: