երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նրանք օգտվել են Սահմանադրությամբ սահմանված իրենց իրավունքներից․ Մակունցը՝ Ռոբերտ Քոչարյանին աջակցած հայտնիների մասին

Նրանք օգտվել են Սահմանադրությամբ սահմանված իրենց իրավունքներից․ Մակունցը՝ Ռոբերտ Քոչարյանին աջակցած հայտնիների մասին

Մշակույթի գործիչներն օգտվել են Սահմանադրությամբ սահմանված իրենց իրավունքներից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ 60 մշակույթի գործիչների տարածված հայտարարությանը, Մակունցն ասաց․

«Ես որեւէ խնդիր չեմ տեսնում, որ մշակույթի գործիչները ՀՀ-ում իրենց խոսքի ազատությունի օգտվելով, իրավական դաշտում միջնորդություն ներկայացնելու հնարավորություն օգտվելով որեւէ գործողություն են ծավալում: Այստեղ անհասկանալի մեկ այլ հանգամանք է, որ ռուսաստանաբնակ մշակույթի գործիչները, առանձին լրագրողներ նման ակտիվություն են ցուցաբերում իրենց դիրքորոշումը բարձրաձայնելու առնչությամբ: Անհասկանալի , որովհետեւ երբեւէ մենք նրանց կողմից որեւէ հարցի վերաբերյալ ականատես չենք եղել»։

Նրա խոսքով՝ այսօր Ռուսասատանում կան որոշ անձինք, որոնք հետախուզման մեջ են եւ այդ կապակցությամբ ռուսաստանաբնակ նշված հայ գործիչները որեւէ դրական կամ բացասական դիրքորոշում չեն հայտնել։

  • Կիսվել: