չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Նորարարությունը մշտապես եղել է ՀՀ տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը. ԱՄՆ դեսպան

Նորարարությունը մշտապես եղել է ՀՀ տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը. ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Քվինը քննարկել է հայ-ամերիկյան համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների առևտրի, կիբերանվտանգության և թվային ենթակառուցվածքների ոլորտներում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Նորարարությունը մշտապես եղել է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը, և այն կարևոր դերակատարում ունի ներկայիս ու ապագա մարտահրավերներին արձագանքելու հարցում», - ասել է դեսպան Քվինը։

  • Կիսվել: