երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Ձեզ եմ հղում ամենաանկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս՝ ընտրություններում վստահ հաղթանակի և Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը վերստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ արգասաբեր աշխատանք և նորանոր ձեռքբերումներ։

 Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության շահագրգռվածությունն ու հանձնառությունը Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու հարցում։

 Վստահ եմ, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և օրենքի գերակայության հաստատման նպատակով իրականացվող բարեփոխումները, նոր հորիզոններ են բացում հայ-բրիտանական համագործակցության համար»,- ասված է վարչապետի ուղերձում։ 

 

  • Կիսվել: