Նիդեռլանդներն ավարտին է հասցրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը. ԱԳՆ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ 2020 թ. փետրվարի 12-ին Նիդեռլանդները ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու մասին հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը։