ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Նախկիններն իրենց ունեցած մեդիա միջոցներով մանիպուլացնում են. Մարուքյանը՝ ԼՂ հակամարտության մասին

Նախկիններն իրենց ունեցած մեդիա միջոցներով մանիպուլացնում են. Մարուքյանը՝ ԼՂ հակամարտության մասին

Նախկիններն իրենց ունեցած մեդիա միջոցներով մանիպուլացնում են, որ ասեն՝ ժողովուրդ, հողերը հանձնում են, դրա համար էլ այս քրգործը դրա հետ կապ ունի: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ Արցախի խնդիրը նախկին իշխանությունների կողմից տոտալ շահարկվում է. 

«Ուղիղ մեկ տարի առաջ ընտրությունների քարոզչության շրջանն էր եւ նախկին իշխանություններն այն ժամանակ էլ ասում էին՝ վայ, Ղարաբաղին վտանգ է սպառնում: Արցախի խնդիրը նախկին իշխանությունների կողմից տոտալ շահարկվում է: Հիմա էլ ասում են՝ բանակցությունները մտել են մի այնպիսի փուլ, որ չգիտեմ ինչ է լինելու: Մենք սա արդեն լսում ենք 30 տարի: Այդ մեղադրանքը, որ իշխանությունները հեսա հողերը հանձնելու են, այդ մեղադրանքը եղել է նաեւ Սերժ Սարգսյանի նկատմամբ նույնպես: Սա անդադար մեղադրանք է:

Ես կարծում եմ, որ վտանգ միշտ էլ կա, որովհետեւ մենք կիսապատերազմական վիճակում ենք եւ ամեն րոպե կարող են մեզ վրա հարձակվել: Հետեւաբար, պետք է տնային աշխատանքը լավ կատարել, երկիրը, տնտեսությունը կարգի բերել, բանակը հզորացնել եւ պատրաստ լինել պատերազմի»:

  • Կիսվել: