հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախկինների մասին մոռացեք, նախկինները չեն վերադառնա. սոցիոլոգ

Նախկինների մասին մոռացեք, նախկինները չեն վերադառնա. սոցիոլոգ

Հայաստանում ռեալ ընդդիմություն՝ խորհրդարանի ներսում և դրսում առայժմ չկա, InfoPort.am-ի թղթակցի հետ զույցում ասաց ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը։

«Նախկինների մասին մոռացեք, նախկինները չեն վերադառնա, ինձ թվում է՝ նրանց համար վերադառնալու ճանապարհը երկար տարիներով փակված է», - հավելեց սոցիոլոգը:

Նրա խոսքով, ճիշտ է նախկին իշխանությունների ներկայացուցիչներից ինչ-որ քննադատական ելույթներ ունենում են, բայց դա քաղաքական հոսանք չի կարող ձևավորել:

«Տեսականորեն վերադառնալու շանսեր բոլորն էլ ունեն, բոլորն էլ կարող են, ոչ մեկ նրանցից այդ իրավունքը չի խլել, բայց այլ հարց է, թե հանրությունը նրանց վերադարձը ինչպես կընկալի: Իմ պատկերացումներով՝ շատ բացասական, չկա այնպիսի հանրային զանգված, որը սպասում է նրանց վերադարձին», -հավելեց Գևորգ Պողոսյանը:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ ներկայիս իշխանությունների վարկանիշնել է անկում ապրել` 70% հասնելով 42%, սակայն դա, ըստ սոցիոլոգի բնականոն երևույթ է, քանզի ժողովուրդը ավելի արագ փոփոխություններ էր ակնկալում նրանցից։

«Ամեն դեպքում այս իշխանությունների վարկանիշը շատ հեռու է «կրիտիկական մինիմումի» ցուցանիշից»,- եզրափակեց նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: