Նախարարների աշխատավարձերը բարձրացնելու տեղեկությունը Վլադիմիր Կարապետյանը չհերքեց
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը 24News-ի հետ զրույցում չհերքեց այն տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։
«Վաղը վարչապետը խորհրդարանում հանդես կգա այդ մասին հայտարարությամբ», - նշեց Կարապետյանը՝ չցանկանալով այլ մանրամասներ հայտնել։
Հիշեցնենք, որ Hetq.am-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։
Մանրամասները` սկզբնաղբյուրում: