երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նախագահի աշխատակազմում շուրջ 300 հազար ԱՄՆ դոլարի պարգևավճար են ստացել

Նախագահի աշխատակազմում շուրջ 300 հազար ԱՄՆ դոլարի պարգևավճար են ստացել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը 2019 թվականի ընթացքում յուրաքանչյուր եռամսյակ պարգևավճար է ստացել:

Аysor.am-ի հարցմանն ի պատասխան նախագահականից հայտնել են, որ 2019 թ. դեկտեմբերի 18-ի դրությամբ վճարված պարգևատրումները կազմել են 142 միլիոն 360 հազար ՀՀ դրամ՝ շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար:

Դեկտեմբերի 18-ի դրությամբ նախագահականն արդեն ամբողջովին սպառել է ՀՀ նախագահի և նրան ուղեկցող պատվիրակությունների գործուղման համար պետբյուջեից հատկացված 125 միլիոն դրամը՝ շուրջ 260 հազար ԱՄՆ դոլար:

  • Կիսվել: