ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախ` իշխանափոխություն, հետո՝ արդարադատություն

Նախ` իշխանափոխություն, հետո՝ արդարադատություն

Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ անհանգստացած են պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի առաջարկից՝ ստեղծել ազգային արժանապատվության տրիբունալ, որը պետք է արդարադատություն իրականացնի վարչախմբի ղեկավար Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, իսկ որն է անհանգստության պատճառը, եթե, ինչպես իրենք են ներկայացնում, իրենք ազնիվ են, հայրենասեր, չեն խախտել երկրի օրենքները, չեն դավաճանել ազգային պետական շահերը, սակայն, եթե գործել են ճիշտ հակառակ տրամաբանությամբ, ապա մտահոգվելու և սարսափելու պատճառ իսկապես կա, և բոլոր փորձերը, խուսափելու արդարադատությունից, անիմաստ են ու սին։

Ազգային արժանապատվության տրիբունալն, ըստ էության համահայկական, համազգային դատավարության առաջարկ է, որտեղ մեղադրողի դերում հանդես է գալիս ոչ թե պետական մեղադրող քննիչը կամ դատախազը, այլ ամբողջ հայությունը՝Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող, որովհետև Փաշինյանն ու իր վարչախումբը գործել են ոչ թե մեկ անձի, կամ խմբի, այլ մի ամբողջ ազգի և պետության դեմ։ Այդ տրիբունալին պետք է մասնակցություն ունենան ոչ միայն կուսակցությունների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլև Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի զոհերի հարազատները, իրենց տնից ու հայրենիքից զրկված արցախցիները, թշնամու նշանառության տակ հայտնված սահմանամերձ գյուղերի բնակիչները, Հայաստանում ոչ ցանկալի անձ ճանաչված սփյուռքահայերը, Փաշինյանի խոստումներին միամտաբար հավատացած և խաբված մեր միլիոնավոր հայրենակիցները։

Կարո՞ղ է այդ կազմով ձևավորված տրիբունալը ինչ-որ հրաշքով արդարացնել Փաշինյանին, կամ նրա թիմին, որը նույնիսկ այսքան աղետից ու ողբերգությունից հետո շարունակում է ծառայել նրա իշխանությանը, շարունակում է ավեր ու մահ սփռել Հայաստանում, իհարկե, ո՛չ, որովհետև Փաշինյանը չունի որևէ արդարացում և իր կատարածի հիմնավորում։ Ցանկացած մեկը, ով մեղադրվում է հանցագործության մեջ, փորձում է արդարացնել իրեն, փորձում է ինչ-որ կերպ հիմնավորել իր արածը, բայց սա այն դեպքն է, որ մեղադրողները միլիանավորներ են և հնարավոր չէ ազատվել մի ամբողջ ազգի արդար դատից։

Բայց ազգային արժանապատվության տրիբունալը կարող է գործել և արդյունավետ քննել Փաշինյանի և նրա իշխանության գործունեությունը, միայն այն դեպքում, երբ վերջինս  կզրկվի իշխանությունից։ Այսօր էլ Փաշինյանին ուղղված մեղադրանքների պակաս չկա, այդ մեղադրանքները որևէ կասկած չեն թողնում, որ դրանց հեղինակը պետք է պատասխանատվություն կրի, բայց, ունենալով իշխանություն, տիրապետելով լծակների, Փաշինյանը կարողանում է արդարացնել ինքն իրեն, կարողանում է խուսափել արդարադատությունից։ Արդյունավետ արդարադատություն իրականացնելու համար՝ անհրաժեշտ է  պաշտոնազրկել Փաշինյանին, նրան և նրա վարչախմբի ներկայացուցիչներին հեռացնել իշխանության լծակներից, որովհետև հիմա դատողի ու դատապարտողի, բռնողի ու մեղադրողի դերում իրենք են։

Հենց այդ պատճառով, «Համահայկական ճակատ» շարժումն, իր առաջնորդ Արշակ Կարապետյանի գլխավորությամբ, պետք է իրականացնի իր առջև դրված ամենակարևոր խնդրի իրականացումը՝  իշխանափոխություն։ «Համահայկական ճակատ» շարժմանը միացած բոլոր ուժերի և անհատների հիմնական խնդիրը պետք է լինի ամենօրյա աշխատանքի ու պայքարի միջոցով մոտեցնել այդ պահը, հասնել այդ նպատակի շուտափույթ իրականացմանը։

  • Կիսվել: