երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Մտավորականներին, վիրավորում եմ, լավ եմ անում. Նաիրա Զոհրաբյան

Մտավորականներին, վիրավորում եմ, լավ եմ անում. Նաիրա Զոհրաբյան

Ինձ համար բացարձակ կարեւոր չէ, էդ մրցանակը նախագահը կտա, վարչապետը կտա, թե Կառավարությունը կտա։ Այս մասին այսօր ԱԺ-ում պետական մրցանակների շնորհման մասին կարգավորումների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Զարհուրելի մակուլատուրա։ Հիմա էլի կսկսեն ասել՝ «մեզ վիրավորեց, գրողներիս վիրավորեց, մտավորականներիս վիրավորեց»։ Լա՛վ եմ անում, այո՛, լա՛վ եմ անում, որովհետև չէր կարելի էդքան իջեցնել սանդղակը էդ պետական մրցանակների, չէր կարելի գրական խոտանին տալ պետության ամենաբարձր մրցանակը»,- ասաց Զոհրաբյանը։

Զոհրաբյանի խոսքով՝ առաջինը պետք է սկսել քննարկումները նրանից, թե ովքեր են ձևավորում այդ մրցանակները տվող հանձնաժողովները։

  • Կիսվել: