չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մտածում եք՝ քեռին փոքր ժամանակ ինձ շոկոլադ չի տվել, հիմա վարչապետ եմ դարձել, վրե՞ժ եմ լուծում. քեռին շոկոլադ տվել է. վարչապետ

Մտածում եք՝ քեռին փոքր ժամանակ ինձ շոկոլադ չի տվել, հիմա վարչապետ եմ դարձել, վրե՞ժ եմ լուծում. քեռին շոկոլադ տվել է. վարչապետ

Այսօր մարդիկ ինձ ասում են՝ պետական համակարգը չի աշխատում. Շաբաթներով, ամիսներով թղթերը դրած չեն ստորագրում, որովհետև ասում են՝ բա որ գան բռնեն, բայց սա էլ նրանից է, որ որակավորման խնդիր կա. մարդը չգիտի ՝ ճիշտ է ստորագրելը, թե՝ ոչ, սա խնդիր է: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Նա, մասնավորապես, նշեց. «Ասում են՝ Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամին խնդրում են․․․ Իմ վարաչապետության օրոք իմ ընտանիքի անդամը դատվել է, դուք մտածում եք՝ քեռին պուճուր վախտ ինձ շոկոլադ չի տվել, հիմա վարչապետ եմ դառել, վրե՞ժ եմ լուծում։ Քեռին շոկոլադ տվել է... Բա որ խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին, դա ի՞նչ է։

Ասում են՝ այսինչը քաղբանտարկյալ է, այնինչը քաղբանտարկյալ է... Կներեք, դուք ինչու՞ քաղբանտարկյալ չեք։ Այսինքն՝ դուք դրանով ասում եք, որ նրանք, ովքեր բանտում են, իրենք ասերն են, իսկ էստեղ մնացել ա էն ընդդիմությունը, որն իշխանությանը ոչ մի բանով չի սպառնում, թող ինչքան ուզում են խոսեն: Իսկ իսկական ասերը բանտում գտնվողներն են, որոնցից սարսափում է իշխանությունը… Ձեր ինքնագնահատականը զարմանալի է...»:

  • Կիսվել: