երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մշակույթի գործիչների հայտարարությունն ապացուցեց, որ Քոչարյանը ատելի չէ հասարակության համար․ Վիկտոր Սողոմոնյան

Մշակույթի գործիչների հայտարարությունն ապացուցեց, որ Քոչարյանը ատելի չէ հասարակության համար․ Վիկտոր Սողոմոնյան

Այսօր 365-րդ օրն է, ինչ նախագահ Քոչարյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ, նաև այս թեմայով ենք այսօր բարձրաձայնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Անդրադառնալով «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությյանը, նա նշեց, որ օդում կախված լուրեր կան, որ այդ տեսանյութն արվել է պարոն Թավադյանի դեմ․

«Այսպիսի լուրեր կային, և հիմա պարոն Թավադյանի մասով դա իրականություն դարձավ, նա ձերբակալվեց»,- նշեց նա:

Սողոմոնյանը խոսեց նաև արվեստի գործիչների նկատմամբ կոշտ արձագանքի վերաբերյալ․

«Այդ կոշտ արձագանքը՝ մշակույթի գործիչների հանդեպ, պայմանավորված էր բացառապես մեկ բանով՝ իշխանությունն առաջին օրվանից տարածում էր կեղծ առասպել առ այն, որ հասարակությունը ցանկանում է՝ ամեն գնով նախագահ Քոչարյանը պատժվի, որ նա ատելի մի անձնավորություն է մեր հասարակության մեջ, և որևէ մեկը պատրաստ չէ նրան պաշտպանել և այդ պատճառով կարելի է նրա հանդեպ հաշվեհարդար տեսնել։ 60 հազարից ավել մարդկանց միացումը այդ հայտարարությանը, մշակույթի գործիչների հայտարարությունն ապացուցեցին, որ դա բացառապես կեղծիք է։

«Նախագահ Քոչարյանը մեծ հեղինակություն ունի հասարակության մեջ, և դրա համար իշխանությունները փորձում են ամեն ինչ անել... ես գիտեմ, որ բազմաթիվ մարդկանց զանգել և փորձել են ահաբեկել, ուրեմն «ֆեյքերի» այդ հսկայական բանակը հարձակվել է արվեստի գործիչների վրա՝ փորձելով նրանց ինչ-որ ամոթանքներ տալ, սակայն արվեստի գործիչները սթափ մարդիկ են, լավ հասկանում են, որ այդ ֆեյքերի հետևում ոչ թե ժողովուրդն է կանգնած, այլ վարձկաններ, որոնք պարզապես այդ գործն անում են»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: