երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մրցույթների արդյունքում պետական բյուջե է վճարվել միանվագ տեսքով 2.5 մլրդ դրամ․ Բաղրամյան

Մրցույթների արդյունքում պետական բյուջե է վճարվել միանվագ տեսքով 2.5 մլրդ դրամ․ Բաղրամյան

Հայաստանում ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրելու համար մրցույթների արդյունքում 2019-ին պետբյուջե է վճարվել միանվագ 2.5 մլրդ դրամ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Հեռահաղորդակցության ոլորտում տեղի են ունեցել ռադիոհաճախականությունների մրցույթներ, 2019-ին հանձնաժողովի կողմից կազմակերպված մրցույթների արդյունքում պետական բյուջե է վճարվել միանվագ տեսքով 2.5 մլրդ դրամ»,-ասաց Բաղրամյանը:

Մրցույթի արդյունքում տարեկան բյուջե կփոխանցվի նաև լրացուցիչ 840 մլն դրամ: Բաղրամյանը նկատեց՝ ռադիոհաճախականությունների օգտագործման վճարների մասով պետական բյուջեի մուտքերը կհասնեն շուրջ 7-8 մլրդ դրամի:

  • Կիսվել: