կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մոտ ապագայում Ադրբեջանը դուրս կգա ՀՀ օկուպացված տարածքներից․ Քոչարյան

Մոտ ապագայում Ադրբեջանը դուրս կգա ՀՀ օկուպացված տարածքներից․ Քոչարյան

Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հնարավոր է համարում մոտ ապագայում Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը:

Քոչարյանը նման կարծիք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ է, որ ադրբեջանական ուժերը դուրս կգան ՀՀ տարածքից՝  Քոչարյանը դրական պատասխան տվեց: «Այո: Նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով»,-հավելեց Քոչարյանը:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչն է ստիպելու Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից՝ Քոչարյանը պատասխանեց. «Մեր պետության ուժեղացումը, մեր անվտանգային համակարգի ուժեղացումը: Ամեն օր պետք է արթնանալ և կատարել այն խնդիրները, որոնք մեր երկրի անվտանգությունն ուժեղացնում են»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ամեն ինչ պետք է միտված լինի վաղվան:

«Մենք ունենք կորուստներ, և հիմա ամեն օր մենք մեր անվտանգային միջավայրը պետք է ուժեղացնենք»,-նշեց Քոչարյանը:

  • Կիսվել: