երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մնացականյանի հարցազրույցը բարձրաստիճան, հմուտ և  մեծատառով քաղաքական գործչի ելույթ էր. «Իմ քայլ»-ի պատգամավոր

Մնացականյանի հարցազրույցը բարձրաստիճան, հմուտ և մեծատառով քաղաքական գործչի ելույթ էր. «Իմ քայլ»-ի պատգամավոր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն  անդրադարձել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի` BBC-ին տված հարցազրույցին` նշելով.

«Երկու խոսք Արտաքին Գործերի նախարար՝ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցի մասին

Ակնհայտ է, որ պրն. Մնացականյանը հանդես է եկել շատ ավելի լայն կարգավիճակով, քան ուղղակի արտաքին գործերի նախարար ՝ նա հանդես է եկել որպես ողջ իշխանության ներկայացուցիչ, նպատակ դնելով համապարփակ տեղեկատվություն տրամադրել լայն միջազգային լսարանին ՝ երկրի առաջ ծառացած մարտահրավերների մասին ՝ կոռուպցիայի, սոցիալ-տնտեսական կյանքում բոլորի համար հավասար հնարավորությունների, արդար ընտրությունների և ներկայումս առկա ամենամեծ մարտահրավերի. դատական բարեփոխումների:

Հարցազրույցի գլխավոր իմաստը և նշանակությունը կայանում էր պետության և ժողովրդի դիրքորոշումը ներկայացնել Հայաստանի ապագայի վերաբերյալ: Այդ խնդիրը ըստ իս նախարարը փայլուն կատարեց:

 

Նախ, «Հարդ Թոք» -ը լավագույն հարթակ է երկրի ղեկավարությանը միջազգային հանրության կողմից տրվող հարցերի պատասխանները ուղղել կարծիք ձևավորող, քաղաքականություն մշակող շրջանակներին, մասնավորապես

Աշխատում ենք կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կարողությունների ստեղծման ուղղությամբ, ոչ նրա համար որ հերթական չաշխատող մարմին ստեղծենք, այլ մշակում ենք խորքային՝ ինստիտուցիոնալ կարողությունների ստեղծման ուղղությամբ բոլոր շահագրգիռ կառույցների հետ համատեղ, ներառյալ Եվրոպական միությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում շեշտը դրվեց Հայաստանի ու Արցախի ժողովրդների անբաժան կապի, մեր հայրենակիցների անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության վրա: Նախարարը անմիջապես կապեց այս ամենը բանակցություններում Հայաստանի խաղաղասեր և կառուցողական դիրքորոշման հետ: Նաև շատ կարևոր եմ համարում այն փաստը, որ նախարարը հասկանալի և տրամաբանական ձևով բացեց «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության խորքային իմաստը և բովանդակությունը, այն է՝ «Հայաստանը հետապնդում է զարգացման օրակարգ, համախմբման օրակարգ և չի կարող դուրս թողնել Արցախի ժողովրդին. դա համահայկական օրակարգ է:»:

 

Նախարարը մի քանի անգամ կրկնեց, որ Հայաստանը սպասում է Ադրբեջանից փոխզիջման ազդակ, ( որը չի ստանում): Իրենց աշխատասենյակներում նստած բազմաթիվ օտարերկրյա վերլուծաբաններ կարձանագրեն այս պնդումը, կվերստուգեն փաստերը և համապատասխան քաղաքական հետևություններ կանեն հարևան երկրի բանակցային վարքի մասին: Իհարկե՝ շատերը դրա մասին գիտեն, բայց միջազգային բանակցություններում փաստը դառնում է փաստարկ երբ այն հնչում է բանակցող կողմից:

 

Ոմանք մտածում են, որ նախարարը պետք է ավելի լավ պաշտպանվեր հաղորդավարի սադրող պնդումներից ՝ սիրելիներս հենց դա էր հաղորդավարի ռազմավարությունը՝ գցել զրուցակիցն պաշտպանվող դերի մեջ, թույլ չտալ հնչեցնել նախատեսված ուղերձները: Հենց այդպես է վարվել ամբողջ վերջի քսան տարվա ընթացքում նախկին իշխանությունը, դիվանագիտությունը հասկանալով, որպես լեզվակռիվ: Երկու խոսքով ամբողջ հակա ադրբեջանական քարոզչությունը շատ նման էր «Ոսկե ցլիկ» հայտնի գրքից մի դրվագի որի հղումը դնում եմ առաջին մեկնաբանությունում: Դադարեք, սիրելիներս, նույնիսկ մեկնաբանել չեմ ուզում, թե որտեղ մենք արդյունքում հայտնվեցինք բոլորս հիշում ենք հայտնի հարցազրույցը ինքնաթիռում:

Պրն. Մնացականյանը կարողացավ հմտորեն չեզոքացնել հաղորդավարի փոքրիկ սադրանքը երբ փորձ կատարվեց Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը անտեսելով, մեզ ներքաշել համաշխարհային դերակատարների վեճի մեջ: Նախարարը կտրուկ մերժեց հեղափոխության մեջ աշխարհաքաղաքականություն տեսնելու փորձը, և հետևողական եղավ փաստելով Հայաստանի արտաքին և տնտեսական քաղաքականության հայակենտրոն և «ռեալ պոլիտիկ» -ի վրա հիմնված լինելու փաստը, թե Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ հարաբերություններում:

 

Եզրափակելով անդրադարձս ասեմ, որ նախարար Մնացականյանի հարցազրույցը, ոչ թե սովորական դիվանագետի, այլ բարձրաստիճան, հմուտ և իրավիճակին լիարժեք տիրապետող մեծատառով քաղաքական գործչի ելույթ էր:

 

  • Կիսվել: