երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ին և Իրանին կոչ ենք անում կանխել հետագա լարվածությունը. Սուրեն Պապիկյան

ԱՄՆ-ին և Իրանին կոչ ենք անում կանխել հետագա լարվածությունը. Սուրեն Պապիկյան

Հույս եմ հայտնել, որ առկա լարվածությունն արագ տեղի կտա, և երկու գործընկեր պետություններն այս հարցում կցուցաբերեն խորը կամք. մենք կարևորում ենք տարածաշրջանային խաղաղությունը։ Այս մասին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողներին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հայաստանի կառավարության անունից խորին ցավակցություն եմ հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան զինվորական Ղասեմ Սոլեյամնիի մահվան կապակցությամբ»,-նշեց  Պապիկյանը։

Նախարարը հավելեց, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է՝ նստել բանակցությունների և կանխել հետագա լարվածությունը։

  • Կիսվել: