երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մի քանի ժամից «Հարսնաքարում» տեղի կունենա ՀՀԿ-փարթին․ ի՞նչ ակնկալիքներով ու զգացմունքներով են գնում կուսակցականները այդ միջոցառմանը

Մի քանի ժամից «Հարսնաքարում» տեղի կունենա ՀՀԿ-փարթին․ ի՞նչ ակնկալիքներով ու զգացմունքներով են գնում կուսակցականները այդ միջոցառմանը

Մի քանի ժամ հետո ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցության տարևերջյան փարթին, որին կմասնակցի նաև ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ըստ InfoPort-ի հհկակական աղբյուրների, կուսակցականները փարթիի են գնում ոչ այնքան ուրախանալու նպատակով, որքան հատուկ ակընկալիքներով՝ գուցե վերջապես նա խոսի (խոսքը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի մասին է)։

Կուսակցականները մեկ տարուց ավելի է սպասում են իրենց առաջնորդի խոսքին, նրա բացատրություններին եղած-չեղածի վերաբերյալ, ինչպես նաև ակընկալում լսել նրա տեսլականը ապագա զարգացումների և ՀՀԿ-ի անելիքների մասին․

«Կարծում եմ այսօր կարող է խոսել»,- կանխագուշակեց մեր աղբյուրը՝ ավելացնելով թեպետ, որ ոչ մի հստակ ինֆորմացիա այս առիթով չկա։

Միևնույն ժամանակ նախկին իշխանականները տարեվերջյան կորպորատիվին գնում են ծանր սրտով, նրանցից շատերը կանխատեսում են նոր իշխանությունների կողմից նոր շոու։

«Ինչ իմանանք, որ հենց խնջույքի ժամանակ «օբլավ» չեն անի ու որոշներիս տանեն, նոր տեսարաններ ապահովելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Հատկապես նման կանխատեսումներ ունեին նրանք, ում նկատմամբ արդեն քրգործեր կան հարուցած։

Նշենք, որ այսօր պետք է տեղի ունենար նաև իշխանական կուսակցության տարեվերջյան փարթին, սակայն նոր էլիտան ավելի գաղտնապահ գտնվեց ու այս առումով դեռևս ոչ մի ինֆորմացիոն արտահոսք չկա։

  • Կիսվել: