կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեզ համար առաջնահերթ կարևորություն ունի բանակցությունների բովանդակությունն ու սկզբունքների ամրագրումը․ Խանանդյան

Մեզ համար առաջնահերթ կարևորություն ունի բանակցությունների բովանդակությունն ու սկզբունքների ամրագրումը․ Խանանդյան

Հայաստանն ուզում է, որ բանակցություններն արդյունավետություն ունենան եւ այն ողջ տրամաբանությունը, որ բանակցային գործընթացի ընթացքում ձեւավորվել է եւ եղել են համաձայնություններ, դրանք արտահայտվեն խաղաղության համաձայնագրում եւ նաեւ Ադրբեջանը դրանք հրապարակայնորեն վերահաստատի: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ նդրադառնալով նրան, որ Ադրբեջանն առաջարկում է, որ բանակցություններն ընթանան երկկողմ ձեւաչափով:

«Հայաստանը պնդում է, որ առաջին հերթին բանակցությունների բովանդակությունն է կարեւոր: Ինչ վերաբերում է բանակցությունների ֆոեևրմատին, մենք իհարկե, մենք կարեւորում ենք, որ այն ֆորմատները, որոնք արդեն իսկ ձեւավորված են, մասնավորապես, ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ տեղի ունեցան Վաշինգտոնում, երկրների ղեկավարների մակարդակով բանակցությունները ԵՄ հարթակում, դրանք շարունակական լինեն: Դրանք որոշակիորեն միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցությունները եւ նաեւ ռիսկերը ավելի կառավարելի են դարձնում:

Երկկողմ բանակցությունների մասին հայտարարություններն ուղղակի հայտարարություններ են: Որեւէ առաջարկ, կարծում եմ՝ չի եղել Հայաստանին, որ որեւէ տեղ, ժամ, օր ֆիքսվի, որ Հայաստանը բանակցությունների մասնակցի Ադրբեջանի հետ եւ Հայաստանն էլ մերժել է յդ առաջարկը:

Դուք գիտեք, որ երկկողմ բանակցությունները շարունակվում են սահմանազատման հանձնաժողովներում, նեւ երկկողմ ուղիղ բանակցություններ տեղի ունեցան նախորդ տարվա դեկտեմբերին՝ ռազմագերիների վերադարձի հարցով: Նմանատիպ հարցերի շրջանակներում Հայաստանը պատրաստակամ է շարունակել խոսակցությունը»,-ասաց Խանդանյանը:

Դիտարկմանը, որ միջազգային միջնորդները նաեւ երաշխավորում են, որ պայմանավորվածությունները կկատարվեն, Խանդանյանն ասաց. «Դա էլ հարց եւ քննարկման առարկա, թե արդյոք միջնորդները երաշխավորներ են, թե ուղղակի ֆասիլիտատորներ են: Սրանք հարցեր են, որ անընդհատ ծագում են բանակցությունների ընթացքում: Ես չեմ ասում՝ ֆորմատը կարեւոր չէ, բայց այդ ֆորմատը պետք է նպաստի, որ բովանդակությունը վերահաստատվի եւ արձանագրվի»:

  • Կիսվել: