կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մերձավոր Արևելքի լարվածությունը կարող է փոխանցվել նաև մեր տարածաշրջանին. Աբրահամյան

Մերձավոր Արևելքի լարվածությունը կարող է փոխանցվել նաև մեր տարածաշրջանին. Աբրահամյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի համար նույնպես կարող են վտանգ ներկայացնել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկացության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
 
«Վտանգավոր եմ համարում Մերձավոր Արևելքում հատկապես վերջին 10 օրը տեղի ունեցող իրադարձությունները, որոնք Պաղեստին–Իսրայել հակամարտությունից սկսեցին սահուն ձևով ընդլայնվել մեծ տարածաշրջանի տարբեր ուղղություններով։ Այն, ինչ տեղի է ունենում Կարմիր ծովի ավազանում` Յեմենի, Սուդանի ուղղություններում, Իրան–Պակիստան հարաբերություններում, վտանգավոր է։ Սա նշանակում է, որ մեծ տարածաշրջանում առկա լարվածությունը կարող է աստիճաբանար փոխանցվել նաև մեր տարածաշրջանին։ Այս ամենը հղի է բավականին վտանգավոր իրադարձություններով»,– ասաց Աբրահամյանը։
 
Նա ընդգծեց` եթե այդ ամենին զուգահեռ խոսենք Հայաստան–Ադրբեջան բանակցային գործընթացում տեղի ունեցող հետընթացի մասին, ապա իրավիճակն իր մուգ գույներով հանդերձ շատ ավելի վատ երանգներ է ստանում։

  • Կիսվել: