ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերի վրա. Փաշինյան (տեսանյութ)

Մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերի վրա. Փաշինյան (տեսանյութ)

Մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերի վրա, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է: Այս մասին վարչապետ Նիկոլ ՓՁաշինյանն ասել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում:

«Երբ որ մենք ասում ենք անվտանգություն, առաջինն ասում ենք՝ բանակ։ Բանակը պետք է վերջում ասենք, որովհետև, երբ որ բանակը մտել է գործի մեջ, դա նշանակում է՝ վերջ, արդեն ամեն ինչ ավարտվել է, և գործը բանակինն է։

Մենք ասում ենք, որ մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերի վրա, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,-նշել է նա:

  • Կիսվել: