կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք էլ որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից. Գրիգորյան

Մենք էլ որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից. Գրիգորյան

Մենք էլ որեւէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛2022 թվականի սեպտեմբերին, երբ լայնածավալ հարձակում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստան դիմել է ՀԱՊԿ-ին՝ ակնկալելով օգնություն՝ պաշտպանելու իր սուվերեն տարածքը: Մենք որեւէ ադեկվատ արձագանք ՀԱՊԿ-ից չենք ստացել եւ ժամանակի ընթացքում հասկացել ենք, որ այս առումով մենք չենք կարող որեւէ ակնկալիք ունենալ ՀԱՊԿ-ից՛՛:

Ըստ Գրիգորյանի՝ դա մնացել է որպես այսօրվա ուղենիշ, եւ այս դիրքորոշումը կպահպանվի այնքան ժամանակ, մինչեւ որ ՀԱՊԿ-ը հայտարարություն կանի, գնահատական կտա եւ կպաշտպանի ՀՀ տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը: Այդ ժամանակ էլ իրենք կհասկանան՝ ինչ են անում:

ԱԽ քարտուղարը նաեւ ասել է, որ ՀԱՊԿ-ից ռազմատեխնիկական օգնություն ՀՀ-ին չի առաջարկվել:

՛՛ՀԱՊԿ-ը երբեւէ չի ճանաչել ՀՀ սահմաննեը, ՀԱՊԿ-ը չի ճանաչում իր պատախանատվության գոտին, եւ սա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: