կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Աջակցում ենք հայ-ադրբեջանական ջանքերին, որոնք հող են պատրաստում Հարավային Կովկասի բնակչության՝ առավել խաղաղ ու բարգավաճ ապագայի համար․ Պետդեպ

Աջակցում ենք հայ-ադրբեջանական ջանքերին, որոնք հող են պատրաստում Հարավային Կովկասի բնակչության՝ առավել խաղաղ ու բարգավաճ ապագայի համար․ Պետդեպ

Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն հաճախ է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացը։ Այս մասին  Radar Armenia-ի  հարցմանն ի պատասխան հայտնել էին ԱՄՆ պետքարտուղարությունից՝  անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությանը, թե Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է ընդունել ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին, ինչպես նաև չի ճանաչում ԱՄՆ-ին որպես անկողմնակալ միջնորդ։

«Պարոն Բոնոն կանոնավոր կերպով խոսակցություն է ունենում Հայաստանում և Ադրբեջանում տարբեր առանցքային ներկայացուցիչների հետ՝ աջակցելու խաղաղության գործընթացին։ 

Ընդհանուր առմամբ, մենք աջակցում ենք հայ-ադրբեջանական ջանքերին, որոնք հող են պատրաստում Հարավային Կովկասի բնակչության՝ առավել խաղաղ ու բարգավաճ ապագայի համար։ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում աջակցելու այդ ջանքերին՝ լուծելու երկարատև խնդիրները և հասնելու արժանապատիվ ու կայուն խաղաղությանը»,- ասված է պետքարտուղարության պատասխանում։

  • Կիսվել: